Լուրեր
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am
Լարնիգէկտոմիան՝ կոկորդի հեռացումը, կոկորդի չարորակ նորագոյացությունների 3-4-րդ աստճանի տեղային տարածման ախտահարումների ժամանակ կիրառվող արմատական բուժման եղանակ է: Հաճախ բացի լարինգէկտոմիայից իրականացվում է նաև պարանոցի լիմֆոդիսեկցիա՝ մետաստատիկ ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում, շրջակա բջջանքի, անհրաժեշտության դեպքում հարող այլ օրգանների՝ թքագեղձի, ներքին լծերակի, վահանագեղձի որևէ բլթի հետ միասին:
Ներկայացվող կլինիկական դեպքը վերաբերում է 60-ամյա տղամարդու, ում մոտ ախտորոշվել է կոկորդի վերին հատվածի 4-րդ աստճանի տեղային տարածմամբ քաղցկեղ, պարանոցի ձախ կեսի ավշային հանգույցների մետաստատիկ ախտահարում: Ախտորոշումը հաստատվել է կոկորդի գոյացությունից կատարված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտությամբ, իսկ տարածման աստճանի նախվիրահատական գնահատումն իրականացվել է պարանոցի համակարգչային շերտագրմամբ և անոթների դուպլեքս քննությամբ:

Թվարկված բոլոր հետազոտությունները իրականացվում են մեր կենտրոնում: Պլանավորվել է համալիր բուժում, որի առաջին փուլում` արմատական վիրահատություն. ընդհանուր անզգայացման պայմաններում իրականացվել է կոկորդի հեռացում, պարանոցի երկկողմանի լիմֆոդիսեկցիայով և ներքին լծային երակի ձախակողմյան մասնահատմամբ: Վերջինիս իրականացման անհրաժեշտությունը պայմանավրված էր մետաստատիկ ախտահարված ավշային հանգույցների ներաճմամբ` լծերակի պատ: Հետվիրահատական 12-րդ օրը հիվանդը դուրս է գրվել` բավարար վիճակում: 3 շաբաթ անց, բուժման հաջորդ փուլին՝ քիմիաթերապևտիկ բուժմանը ներկայանալու խորհրդատվությամբ:
Բուժումն իրականացվել է ՈւԱԿ ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում՝ ՔԿԱ ծառայության ղեկավար Ա.Ա. Պողոսյանի և Ա.Լ. Զարգարյանի կողմից
23.11.2018 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ